Daily Telegraph. Ասադը հաղթու՞մ է քաղաքացիական պատերազմում

Daily Telegraph. Ասադը հաղթու՞մ է քաղաքացիական պատերազմում

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որի պաստառներով են պատված Դամասկոսի փողոցները, այժմ ավելի հպարտ տեսք ունի, քան նախկինում, գրում է Daily Telegraph-ը: «Ասադը հաղթում է Սիրիայի քաղաքացիական պատերազմում»,-հարց է տալիս պարբերականը:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ապստամբները համատարած ճակատ էին բացել հյուսիում, արևելքում ու հարավ-արևմուտքում, նրանց ականները պայթում էին Դամասկոսի կենտրոնական փողոցներում: Նույնիսկ այն վերլուծաբանները, որոնք գտնում էին, որ Ասադին դժվար կլինի հաղթել, խոսում էին լեռնային մատույցներ նրա տեղափոխվելու հավանականության մասին: Իսկ այժմ կառավարական ուժերը մեկը մյուսի ետևից ետ են բերում ապստամբների գրաված օբյեկտները: Այդ նույն վերլուծաբանները ենթարդում են, որ Ասադը պատրաստվում է վճռական հարվածի:

Անշուշտ, Ասադի մոտալուտ հաղթանակի կանխատեսումները կարող են ժամանակավրեպ լինել, սակայն, պետք է խոստովանել, որ ապստամբները հուսալքվում են: Եվ հետո ընդդիմությունը պառակտված է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---