Կաթողիկոսը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նրանց երազանքների իրականացում![]() 24 մայիսի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ՝մաղթելով նրանց իղձերի ու երազանքների իրականացում: Կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի շրջանավարտներ, Ավարտելով ուսումնառության շրջանը` դուք այսօր Տիրոջ կամքով կյանքի մի նոր հանգրվանի եք հասել: Ձեր առջև բացվում են լայն ճանապարհներ, որոնցով դուք` երիտասարդներդ պիտի ընթանաք դեպի իրագործումը նվիրական Ձեր իղձերի ու երազանքների: Նոր հաջողությունների ու ձեռքբերումների ճանապարհներին ձեր առջև հառնելու են նաև նոր խնդիրներ, գուցե և` դժվարություններ: Ահա թե ինչու բոլոր այդ ճանապարհների համար սաղմոսերգուն պատվիրում է Տիրոջ խոսքով առաջնորդվել. «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմոս 118:9): Մեր աղոթքն է, որ Ամենակարող Տերը զորացնի Ձեզ հավատքով և իմաստությամբ շնորհազարդի` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհները, լինելու ազնիվ զավակներն ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի ու ժողովրդի: Մաղթում ենք ձեզ բարի և լուսավոր ապագա, արդար ու քաջարի գործեր: Հայրապետական մեր սերն ու գնահատանքն ենք բերում նաև կրթության ոլորտի երախտավոր մշակներին և ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել մեր ժողովրդի զավակներին կրթելու և բարձր արժանիքներով դաստիարակելու համար: Տիրոջ շնորհները, սերը և աստվածային սրբարար զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |