Պատգամավոր. Սոցիալական բունտը թակում է մեր դռները

Պատգամավոր. Սոցիալական բունտը թակում է մեր դռները

PanARMENIAN.Net - Երկրում իշխող քաղաքական թիմը պետք է կարողանա ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և հստակ լուծումներ գտնել: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ռուբեն Հակոբյանը. «Սոցիալական բունտը թակում է մեր բոլորի դռները, եթե դրանք գումարենք գազի գնի բարձրացումը և բնական աղետները, ապա լուրջ մտահոգվելու առիթ կա»:

Անդրադառնալով «Բարևի հեղափոխությանը» նա նշեց, որ այն չի կարող վերջանալ, «բարև» կա ամեն օր և կշարունակվի: «Մենք չենք կարող ուրախանալ, որ սոցիալական բունտ կա երկրում, սակայն մեր անդամները միշտ եղել են ու կլինեն մարդկանց կողքին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ այս քառօրյայի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած տեսակետին, թե մտքի հեղափոխություն պետք է լինի, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչ նկատի ուներ, իսկ ակնարկը, թե դրա օրինակներից մեկը կարող է լինել պաշտոնյաների եկամուտների և գույքի հայտարարագրերի հրապարակումը, ապա դա օրենքով սահմանված պահանջ է և ընդամենը քայլ է օրենքի շրջանակներում գործելու:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---