Ռ.Հակոբյան. Գ.Սահակյանը պետք է քաջություն ունենա և ներողություն խնդրի Զ.Փոստանջյանից![]() 24 մայիսի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային Ժողովի այս քառօրյայի ընթացքում քննարկումների ժամանակ որոշ պատգամավորներ անցան կոռեկտության սահմանները և վիրավորանքներ հնչեցրեցին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի Զարուհի Փոստնաջյանին ուղղված խոսքին, թե Ազգային Ժողովը մայրուղի չէ, ասաց, որ ոչ մի կերպ չի կարող ընդունել պատգամավորների նման պահվածքը: «Եթե նույնիսկ մի կողմ դնենք Գալուստ Սահակյանի տարիքը և Ազգային Ժողովում պատկառելի դիրքը, ապա դա տղամարդուն վայել պահվածք չէր: Գալուս Սահակյանի վիրավորական արտահայտությունները գերազանցեցին մինչ այդ պահը խորհրդարանում հնչածներին: Կարծում եմ, որ նա պետք է քաջուոթյաուն ունենա և ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից»,- ասաց Հակոբյանը: Անդրադառնալով Փոստանջյանի այն հայտարարությանը, թե խարդախ դատախազը ևս պետք է պատասխանատվություն կրի, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը ելույթից հետո պատգամավորին դիտողություն է արել: Հակոբյանը նկատեց, որ ինքը դեմ է ԱԺ ամբիոնից անձնական վիրավորանքներ հնչեցնելուն և սա վերաբերվում է նաև իրենց պատգամավորներին: Նախօրեին Գալուստ Սահակյանը, անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե «պետք է պատասխան տա նաև խարդախ դատախազը», ասել էր. «Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն հանցագործները, և այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |