«Վերջին զանգ». ՃՈ հատուկ պահպանվող տարածքում արդեն 7 մեքենա կա![]() 24 մայիսի 2013 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Այսօր, ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադիր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպահ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զերծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխեք ցանկացած լարվածություն ու միջադեպ անչափահասների միջև: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |