Արծվիկ Մինասյան. Եթե խոսում են մտքի հեղափոխության մասին, ապա պետք է պատրաստ լինեն զոհել իշխանությունը![]() 24 մայիսի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Կառավարության գործունեության ծրագիրը, որն ԱԺ մեծամասնության շնորհիվ հավանության է արժանացել, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ ոչ թե ծրագիր է , այլ լավագույն դեպքում հռչակագիր, որը երկրի ապագայի տեսլականը ներկայացնում է ինչ-որ մշուշոտ ձևակերպումներով: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին Արծվիկ Մինասյանը նկատեց, որ դրանով նվաստացվում է այս ծրագրի դերն ու նշանակությունը, քանի որ այն իրականում պետք է հնարավորություն տար, որպեսզի խորհրդարանը կարողանար վերահսկել կառավարության գործունեությունը, սակայն այդ մշուշոտ ձևակերպումները դա թույլ չեն տալիս: Նա նշեց, որ այն նաև հակասում է հաշվետու և թափանցիկ լինելու խոստումներին: Կառավարության ծրագրում, ՀՅԴ պատգամավորի խոսքով, բացակայում են մի շարք կարևոր խնդիրներ, օրինակ, նոր ատոմակայանի կառուցումը, ազգային ավիափոխադրողների հարցը և այլն: «Եթե հաշվի առնենք, որ թանկացումների արդյունքում ինչ իրավիճակ կստեղծվի, գույները խտանում են, և հասկանում ենք, որ իրենք պատրաստ չեն բարեփոխումների: Նրանք միայն պատրաստ են այնպիսի գործողությունների, որոնք կապահովեն ոչ ժողովրդավար իշխանության գոյությունը»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ԱԺ-ում հնչեցրած տեսակետին, թե «մեզ մտքի հեղափոխություն է անհրաժեշտ», ՀՅԴ պատգամավորը նշեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչ նկատի ուներ վարչապետը, և ընդգծեց, որ այս օրերին ընդդիմության հիմնավորված քննադատությանը քաղաքական մեծամասնությունը պատասխանում էր միայն վիրավորելով, իսկ դա հեղափոխություն չէ: «Եթե խոսում են մտքի հեղափոխության մասին, ապա պետք է պատրաստ լինեն, որ կարող է և զոհեն իշխանությունը, սակայն նրանց մոտ միայն այնպիսի կարծրատիպեր են, որ իրենք ամեն ինչում հաղթող են: Նրանց պատկերացումներն ավելի ցինիզմի են նման, իսկ այդօրինակ հայտարարությունները միայն գալիս են քողարկելու նրանց պահվածքը»,- ավելացրեց Մինասյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |