Վրաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին ապահովել ՕԽ-2014-ի անվտանգությունը

Վրաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին ապահովել ՕԽ-2014-ի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստ է օգնել Ռուսաստանին ապահովել 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգությունը: Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Նա ընդգծել է, որ վրացական կողմը կձեռնարկի մաքսիմալ ջանքեր, որպեսզի ռուս-վրացական սահմանի վրա խաղերի օրերին միջադեպեր չլինեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իսկ Ճապոնիայում գտնվող Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկինձեն ասել էր, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում խորհրդատվություն անցկացնել. «Հիմա Ռուսաստանի հերթն է»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---