«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը հետաձգվում է

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը հետաձգվում է

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայանալիք «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը հետաձգվում է մի քանի տեխնիկական թույլտվությունների բացակայության պատճառով:

Ուսումնական օդանավակայանը ռազմական օբյեկտ է, ուստի այնտեղ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք տեխնիկական թույլտվություններ` անվտանգության ապահովման, ռադիոկապի օգտագործման եւ այլ խնդիրների լուծման հետ կապված:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից դեռեւս չեն ստացվել անհրաժեշտ թույլտվությունները, ինչի պատճառով էլ մրցույթը նախնական հետաձգվում է մինչ հունիսի 2-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---