«Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնին կմասնակցեն ֆիլմեր 24 երկրներից![]() 24 մայիսի 2013 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Երևանում տեղի կունենա «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնի բացումը: Փառատոնը կազմակերպված է ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի կողմից: Փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմեր աշխարհի 24 երկրներից: Փառատոնի ժյուրին կազմված է լինելու UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունից, Կինոյի և թատրոնի ինստիտուտից և հայտնի մասնագետներից: Փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը նախատեսում է հետևյալ անվանակարգերը․ պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգ, հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի անվանակարգ, ուսանողական ֆիլմերի անվանակարգ, մեկրոպեանոց ֆիլմերի անվանակարգ, լուսանկարչական մրցույթ «Սա Հայաստանն է» խորագրով: «Նոֆի» 2013 փառատոնին հաղթանակած և առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային Անկախ ֆիլմերի փառատոն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |