ՀԵԲ-ը կոչ է անում միավորել ԵՄ-Հայաստան ջանքերը կրճատելու համար գազի կորուստը![]() 24 մայիսի 2013 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական և աշխարհաքաղաքական հետևանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց: Գնի բարձրացման կոնկրետ չափի, ժամկետների և կիրառման շուրջ քննարկումները շարունակվում են և, հուսով ենք, կհանգեցնեն իրագործելի լուծման: Միաժամանակ արժե դիտարկել այն մեծ ներուժը, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով այլ եվրոպական երկրների նմանատիպ փորձի վրա: Այս համատեքստում Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և Եվրամիությանը կրկնապատկել իրենց ընդհանուր ջանքերը՝ նվազեցնելու Հայաստանում գազի սպառումը և կորուստը հիմնականում հետևյալ երկու ոլորտներում. Հայաստանում մինչև օրս բնակելի շենքերի մեծ մասը ջեռուցվում է հին համակարգերով և կարիք ունի հիմնական ջերմամեկուսացման, ինչի պատճառով էներգիայի մինչև 50% կորուստ է լինում: Հետևաբար կառավարությունը պետք է իր սուբսիդավորման մեծ մասը կենտրոնացնի այդ խնդիրների լուծմանն ուղղված բարենորոգման ծրագրերի վրա, ինչպես նաև դիմի համապատասխան ծրագրերի փորձից ԵՄ-ի խորհրդատվությանը՝ այդ թվում նաև շենքերի էներգետիկ անձնագրերին վերաբերող ԵՄ նոր ծրագիրը: Ի վերջո, ԵՄ-ը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված վարչական բարեփոխումներին, ինչպես նաև մասնակի օգնություն՝ բարենորոգման ֆինանսավորմանը: Եթե ԱՄՆ-ը միանա վերջինիս, նրանք կարող են ավելի մեծ վստահությամբ պնդել, որ Հայաստանը շարունակի թույլ կախվածություն ունենալ իրանական գազից: Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի 30-40%-ը արտադրվում է գազի շահագործմամբ աշխատող ջերմաէլեկտրակայաններում: Մինչդեռ, Հայաստանը շարունակում է ոչ արդյունավետ օգտագործել արևային, հողմային և հիդրոէներգիայի իր հսկայական ներուժը: Այս վերականգնվող աղբյուրները կարող են բարձրացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը և ապակենտրոնացնել Հայաստանի էներգիայի արտադրության ռազմավարական վտանգները բնական աղետների կամ հակամարտությունների ժամանակ: Գերմանիան, այլ երկրների շարքում, Հայաստանին առաջարկել է վերականգնվող էներգիայի ծրագիր, որը պետք է արագ գործարկել և հնարավորին չափ լայն ընդգրկմամբ: Մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է լուծվի հիմնականում Հայաստանում, որը կրում է էներգետիկ շուկայի նույնատիպ փոփոխություններ, ինչ Կենտրոնական Եվրոպայի երկրները 1990-ականներին, և այդ գործընթացը կշարունակվի առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Գազի գնաճերը կարող են փոխհատուցվել, նույնիսկ գերհատուցվել, եթե գները անկում ապրեն այլ ոլորտներում, և նվազեցվի գազի միջին սպառումը հայաստանյան ընտանիքներում: Այդ նպատակով վերը նշված բոլոր միջոցները պետք է միասին կիրառվեն: Հայաստանցիները պետք է նաև վստահ լինեն, որ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կօգնի շուկայի արդյունավետությանը և առաջիկա տարիներին կնվազեցնի ամենօրյա ապրանքների գինը Հայաստանում, հայտնում է ՀԵԲ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |