Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքար է բացվել Բեյրութում![]() 24 մայիսի 2013 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն: Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի և Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոգեհանգստյան արարողությունից և Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ նա ընդգծեց, որ այն չհուսալքեց հայ ժողովրդին, այլ բարձրացրեց մեր ժողովրդի միասնության ոգին, որի արդյունքը հանդիսացավ ազգային ազատագրական պայքարի հաղթանակը Արցախում: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ «25 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Հայ բնակչության հանդեպ իրականացված եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից հստակ մշակված էթնիկ զտման և տեղահանման հրեշավոր քաղաքականության հերթական դրսևորումն էր: Սումգայիթյան ջարդերը փոխեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը. ԼՂ ժողովուրդը ստիպված եղավ իր ազատ ապրելու արդարացի իրավունքը պաշտպանել արյան գնով… և մեր ժողովրդի միասնականության և համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ մենք ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ»: Դեսպան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս բոլոր մարտահրավերները մեր ժողովուրդը դիմակայելու է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և անկոտրուն կամքի շնորհիվ: Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանն իր արտասանած խոսքում նշեց, որ Ս. Նշան Մայր եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը հայ մշակույթի ազգային ու հոգևոր խորհրդանիշ է, արդարության պահանջի և բողոքի կոթող: Հանդիսությանը ներկա էին պետական նախարար Փանոս Մանճյանը, խորհրդարանի անդամներ, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |