Հայերը պահանջում են Deutsche Bank-ից եւ Dresdner Bank-ից վերադարձնել իրենց նախնիներին պատկանող ավանդները16 հունվարի 2006 - 14:00 AMT PanARMENIAN.Net - 1915 թվականին զոհված հայերի ԱՄՆ-ում բնակվող ժառանգները դատական հայց են հարուցել գերմանական Deutsche Bank եւ Dresdner Bank բանկերի դեմ, որտեղ գտնվում են իրենց նախնիների ավանդները: Ուրբաթ օրը Լոս Անջելեսի դատարան են դիմել Հարավային Կալիֆորնիայում բնակվող յոթ հայեր, որոնց նախնիները Հայոց ցեղասպանության զոհ են դարձել: Հայցը պահանջում է գերմանական բանկերից վերադարձնել նրանց նախնիներին պատկանող ավանդները, իսկ դա շուրջ մեկ ու կես միլիոն դոլար է: Հայերի շահերը ներկայացնում են երեք փաստաբաններ` Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը: Ըստ փաստաբանների, գերմանական բանկերը խուսափել են վճարել շուրջ մեկ դար առաջ տուժած ավանդատու հայերի ժառանգներին եւ փաստորեն յուրացրել են նրանց ունեցվածքը: Ավելին, Deutsche Bank-ը ֆինանսավորել է Հայոց ցեղասպանություն գործած թուրքական կառավարությանը: Ըստ Բ.Կաբատեկի, XX դարի սկզբում շատ հայեր իրենց դրամական եւ այլ նյութական արժեքները պահպանելու համար թուրքական բանկերին գերադասում էին եվրոպական բանկերը, սակայն, ավաղ, սխալվեցին: «Գերմանական բանկերը հիասթափեցրին հայերին»,-ընդգծել է նա: Վ.Եգանյանը հայտարարել է, որ այդ գործընթացը նման է այն գործընթացին, երբ 1998 թվականին Շվեյցարական բանկը վերադարձրեց Հոլոքոսթի զոհ դարձած հրեաների ավանդները նրանց ժառանգներին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |