Արցախի դպրոցներում ևս հնչեց Վերջին զանգը

Արցախի դպրոցներում ևս հնչեց Վերջին զանգը

PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ 150 դպրոցներում հնչել է վերջին զանգը: Կյանքի առաջին փուլին այսօր հրաժեշտ է տվել արդեն անկախ ու խաղաղ պայմաններում ծնված մի սերունդ, ում ծնողներից շատերը նույնիսկ հնարավորություն չունեին իրենց վերջին զանգը նշել. նրանցից շատերի վերջին զանգը գուցե եւ «հնչել է» խրամատում, արկերի դղրդյունի տակ, մութ ու ցուրտ նկուղներում:

Դպրոցին հրաժեշտ է տալիս մի սերունդ, ում համար Հայրենիքն ազատ ու անկախ Արցախն է՝ իր ներկայիս տարածքներով: Ում համար չկան ազատագրված տարածքներ, շփման գիծ, Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ այլն: Նրանց համար շփման գիծը Ադրբեջանի հետ սահմանն է, իսկ Արցախը՝ մայր Հայաստանի մի մաս, գրում է karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---