IFC-ն և ՍԱԶԲ -ը կֆինանսավորեն մրգային հյութերի հայկական արտադրողին![]() 24 մայիսի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի անդամ IFC-ն և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) կօժանդակեն Հայաստանում մրգային հյութերի առաջատար արտադրողին՝ օգնելով գյուղական համայնքներին` աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և արտահանման ծավալների ավելացման խնդիրների լուծման հարցում: IFC-ն կտրամադրի Եվրոթերմին՝ «Նոյան» մրգային հյութերի և պահածոների արտադրողին 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ ՍԱԶԲ-ը՝ 2,05 միլիոն եվրոյի վարկ: Եվրոթերմի արտադրության նախատեսված ընդլայնման արդյունքում կավելանան ընկերությանը թարմ միրգ և բանջարեղեն մատակարարող ֆերմերների վաճառքի ծավալները` հատկապես Արմավիրի և Կոտայքի մարզերում: Սա ագրոբիզնեսի ոլորտում IFC-ի առաջին ներդրումն է Հայաստանում: Բացի ներդրումներից, IFC-ն տրամադրում է Եվրոթերմին նաև խորհրդատվական ծառայություններ՝ օգնելով ներդնել միջազգայիին նորմերին համապատասխան սննդի անվտանգության կառավարման համակարգ: Ակնկալվում է, որ IFC-ի «Սննդի անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում ստացած խորհրդատվության արդյունքում կբարձրանա ընկերության մրցունակությունը, ինչպես նաև վաճառքի և արտահանումների ծավալները: Ծրագրին ֆինանսական օժանդակություն է տրամադրում Ավստրիայի Ֆինանսների նախարարությունը: Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 244 մլն. դոլար 40 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |