«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է մարզական միջոցառում![]() 24 մայիսի 2013 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-24-ը Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ համատեղ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է մարզական-մասսայական միջոցառում դատապարտյալ կանանց և անչափահաս տղաների մասնակցությամբ: Նրանք մրցել են վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բազկամարտ,վազք 30 մ և հեռացատկ տեղից մրցաձևերում: Մրցանակակիրները պարգևատրվել են նվերներով և պատվոգրերով: Միջոցառումը կնպաստի դատապարտյալների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և առողջ ապրելակերպի ամրապնդմանը: Միջոցառումն անցկացվել է 4-րդ անգամ: 2014 թ. միջոցառումը կանցկացվի նոր ծրագրով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |