Փլուզում Երևանում. Վնասվել է ջրատար խողովակ![]() 24 մայիսի 2013 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին, ժամը 14.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ նշանակաության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևանի Սոսե փողոցի թիվ 2 հասցեում փլուզվել են «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող ֆիրմային խանութի պատը և Սոսե փողոցի թիվ 1/3 հասցեում չշահագործվող կաթսայատան տանիքի երկաթբետոնյա կառուցատարրերը, ինչից վնասվել է ջրատար խողովակը և մոտակա շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է: Փրկարարները ապամոնտաժել են երկաթբետոնե կառուցատարրերը և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատանքը կաթսայատանը դարձել է անվտանգ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |