ՀԱՊԿ հայտով ՌԴ բուհերում սովորելու 25 տեղի համար ԿԳՆ-ն մրցույթ է հայտարարում![]() 24 մայիսի 2013 - 20:34 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթություն ստանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 25 կրթաթոշակային տեղի համար /բակալավր և դիպլոմավորված մասնագետ/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝ • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, • դիմում-հարցաթերթիկ, • ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/, • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դասարանի առաջադիմության տեղեկանք /գնահատականներով/` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, • անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, • ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, • բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ /ռուսերեն լեզվով/, • 3x4 չափի 6 գունավոր լուսանկար, • արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք: Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` հունիսի 1-ը (ներառյալ): Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակահատվածում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |