Թանգարանային գիշեր 2013. Ամփոփում` 89 թանգարան, 169.614 այցելու24 մայիսի 2013 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրը, կայացել է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառումը` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով: Այս տարի առաջին անգամ միջոցառմանը միացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5 թանգարաններ: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին նախօրոք հայտարարված 88 թանգարանի փոխարեն միջոցառմանը մասնակցել է 89 թանգարան: Ակցիային այս տարի ևս միացել էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը` իր հարկի ներքո ընդունելով շուրջ 1500 այցելու: Այսպիսով, 2013 թվականին միջոցառմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի 89 թանգարան: Այցելուների թիվն անցած տարվա նկատմամբ աճել է 34.614–ով և կազմել 169.614 այցելու: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Մայիսի 22-23-ը Թանգարանների միջազգային օրվա շրջանակում առաջին անգամ անցկացվել է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով երիտասարդ թանգարանագետների գիտաժողովը, որտեղ զեկույցներով հանդես են եկել ՀՀ և ԼՂՀ թանգարանների 20 մասնակիցներ: Գիտաժողովի շրջանակում տեղի են ունեցել երիտասարդ թանգարանագետների և թանգարանագիտության ոլորտում արդեն իսկ մեծ ներդրում ունեցող մասնագետների հանդիպումներ, փորձի փոխանակումներ, ձեռք են բերվել թեմատիկ սեմինարներ անցկացնելու պայմանավորվածություններ: Գիտաժողովը կրելու է շարունակական բնույթ: Զեկուցումների սեղմագրերը կհրատարակվեն Էլեկտրոնային տարբերակով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |