Վ.Օսկանյան. Հայաստանը ուշադիր հետեւում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը16 հունվարի 2006 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ որոշ չափով արդեն համագործակցություն է հաստատվել ռազմական ոլորտում»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, դրան նպաստում է նաեւ այն, որ Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) մասնակիցներ են: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը ուշադիր հետեւում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը, քանի որ այդ գործընթացը կարող է օգտակար փորձ լինել ողջ տարածաշրջանի համար: Բացի այդ, Վ.Օսկանյանն ընդգծել է, որ «անհրաժեշտ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որպեսզի հետագայում խուսափենք տարաձայնություններից այդ ոլորտում»:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |