Դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգը կներդրվի ՀԲ աջակցությամբ![]() 24 մայիսի 2013 - 20:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր։ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդնումը՝ նշելով, որ այն ներառվել է նաև ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի մեջ՝ հաշվի առնելով դրա անհրաժեշտությունը։ Մասնավորապես ծրագրով նախատեսվում է դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունը ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրության, ՀՀ դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգերի մշակումն ու ներդնումը։ Էլեկտրոնային կառավարման մշակումը դատախազության համակարգի համար, ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ, կնպաստի նաև դատախազական գործառույթների, այդ թվում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացմանը։ Պարոն Ժան Միշել Հապիին հավաստել է Համաշխարհային բանկի հետաքրքրվածությունը դատախազության հետ համագործակցության հարցում և նշել. «Երկրի գործընկերության նոր ռազմավարության» շուրջ ընթացիկ խորհրդակցությունները կարող են լավագույն մեկնակետը հանդիսանալ Համաշխարհային բանկի կողմից դատախազությանը աջակցելու հնարավորությունները բացահայտելու համար»։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը, այդ թվում էլեկտրոնային կառավարման համակարգի մշակումն ու ներդնումը ապահովելու ուղղությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |