8-րդ Դելփյան խաղեր. ՀՀ 8 մասնակիցները վերադարձել են նաև ոսկե մեդալներով![]() 24 մայիսի 2013 - 21:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թ. մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է «Դելփյան-Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների 8-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերին»:Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը: Ընդհանուր առմամբ, 2013 թ. «Դելփյան խաղերին» մասնակցել է 18 երկրի շուրջ 800 ներկայացուցիչ: Հայաստանի Հանրապետությունն այս յուրահատուկ ստուգատեսին ներկայացել էր 8 մասնակցով՝ արժանանալով մեդալների և մրցանակների. «Դասական երգեցողություն»-1-ին մրցանակ և ոսկե մեդալ՝ Մանե Գալոյան, «Կրկես»- 1-ին մրցանակ և ոսկե մեդալ՝ Լուսինե Արիստակեսյան, «Կրկես»-1-ին մրցանակ և ոսկե մեդալ՝ Ռայա Հակոբյան, «Հագուստի մոդելավորում»- 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ՝ Նելլի Սերոբյան, «Դասական երգեցողություն»-2-րդ մրցանակ և արծաթե մեդալ՝ Ջուլիետա Ալեքսանյան, «Ջութակ»- 3-րդ մրցանակ և բրոնզե մեդալ՝ Աննա Հայրապետյան, «Ջութակ»-Դիպլոմ՝ Դավիթ Կոսեմյան, «Կրկես»- Դիպլոմ՝ Նարե Արիստակեսյան, «Դասական երգեցողություն»-Դիպլոմ՝ Ռեբեկա Դեմիրճյան: Հայաստանի պատվիրակությունից՝ մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկված էին Բարսեղ Թումանյանը (դասական երգեցողություն), Բագրատ Վարդանյանը (ջութակ), Ավետիք Գինոսյանը (կրկես), Նունե Աղբալյանը (հագուստի մոդելավորում): «Դելփյան խաղերի» շրջանակում մայիսի 18-ին կայացել է 8-րդ միջազգային համաժողովը, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել են գեղարվեստական կրթության հիմնախնդիրները: Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների 8-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերի» հանդիսավոր փակումը և գալա համերգը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |