ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին դատապարտել Սևան Նիշանյանի դատավճիռը![]() 25 մայիսի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին դատապարտել թուրքականկառավարությանը հայ լրագրող և բլոգեր Սևան Նիշանյանի հանդեպ ճնշման համար, որը դատապարտվել է «սրբապղծության» համար, իսկ նախկինում դապարատվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար: «ANCA-ն կոչ է անում ԱՄՆ-ին բացահայտորեն դեմ հանդես գալ այդ քաջ լրագրողi հետապնդման դեմ: Ցավոք, Պետքարտուղարությունը նաև անտեսեc ANCA-ի կոչերը Հրանտ Դինքի հանդեպ սպառնալիքների վերաբերյալ և բացահայտ խոսեց այդ մասին միայն նրա սպանությունից հետո»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սևան Նիշանյանը Թուրքիայի առաջատար լեզվաբաններից է և համագործակցում է Agos և Taraf թերթերի հետ: Բլոգի գրառման մեջ, որի պատճառով Նիշանյանը դատապարտվեց կալանքի, կոչ էր պարունակվում ատելության դեմ պայքարի ու առավել հանդուրժողականության:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |