Զինծառայող եղբայրների դանակահարության փաստով 2 կալանավոր կա![]() 25 մայիսի 2013 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Իջևանի զորամասերից մեկում ծառայող երկվորյակ եղբայրներ Հովհաննես և Հակոբ Մանուկյանների դանակահարության գործով կալանավորվել են 18-ամյա Գևորգ Մ.-ն և Արթուր Ն.-ն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մայիսի 3-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-թափանցող վերքերով Ավանի Աճառյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Հակոբ Մ.-ն, իսկ նույն օրը, ժամը 03.05-ին, «բազմակի կտրած-ծակած վերքեր, ուղեղի ցնցում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ` նրա տարեկից եղբայրը՝ Հովհաննես Մ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Հակոբ և Հովհաննես Մ.-երը ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ն և 1995 թ. ծնված Արթուր Ն.-ն դանակով հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |