ԶՈՒ հոգևոր առաջնորդ. ԶՈՒ-ում գերակայում է օրենքը և կողմնակի միջամտությունները միայն խանգարում են

ԶՈՒ հոգևոր առաջնորդ. ԶՈՒ-ում գերակայում է օրենքը և կողմնակի միջամտությունները միայն խանգարում են

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ-ում գերակայում է օրենքը և կողմնակի միջամտությունները միայն խանգարում են օրենքի իրագործմանը: Կարծիքը ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ավելացրեց. «Այսօր բանակի առաջնորդը գիտակից անձնավորություն է, լավ է հասկանում բանակը: Եթե մենք խանգարում ենք սպային, հրամանատարին, այդ կերպ շեղում ենք նրան պարտականությունից»:

Հոգևոր առաջնորդը ընդգծել է, որ բանակը մեծ կառույց է և բացթողումներն անխուսափելի են։ Ինքը լավ գիտի` արդեն 8 տարի ղեկավարում է ԶՈւ-ում հոգևոր առաջնորդությունը և բանակը ճանաչում է ներսից ու դրսից: «Մենք պետք է մտածենք, թե ինչքպես ենք դաստիարակում մեր զավակներին: Հայհոյանքը դարձել է սովորական երևույթ, և մարդիկ ագրեսիայով են պատասխանում՝ մոռանալով, որ իրենց դիմաց կանգնած է իրենց եղբայրը»,- ասել է հոգևորականը։

ԶՈւ-ում 48 հոգևոր սպասավոր կա` նրանց մեծ մասը`սահմանամերձ զորամասերում։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով, եկեղեցի–ԶՈւ փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են և մեր հոգևոր սպասավորներն էլ շատ լավ գիտեն իրենց պարտականությունները և անելիքները: «Բոլոր զորամասերը ապահովել հոգևոր սպասավորներով շատ դժվար կլինի, բայց եթե հնարավորություն ունենք, կապահովենք: Չկա մի հրամանատար, որ չուզենա իր զորամասում հոգևորական լինի»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---