Ռ.Քոչարյանն ու Գ.Բեժուաշվիլին քննարկել են Վրաստանում հայկական հուշարձանների պահպանման հարցը16 հունվարի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Փաստելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնց հիմքում ընկած են պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը, կողմերը վստահություն են հայտնել, որ երկկողմ գործակցությունն այսուհետ եւս հաջողությամբ կզարգանա: ՀՀ նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել երկու երկրների էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի, համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը եւ Գելա Բեժուաշվիլին խոսել են նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ընթացող աշխատանքի մասին եւ վստահություն հայտնել, որ գործընթացը երկուստեք ընդունելի ավարտ կունենա: Անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների պահպանման խնդրին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |