Հունիսի 10-11-ին փաստաբանները գործադուլ կանեն` բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ25 մայիսի 2013 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատի փաստաբանները հունիսի 10-ին և 11-ին կրկին գործադուլ են անելու` բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Փաստաբանների խոսքով, Վճռաբեկ դատարանը բողոքներն առանց պատճառաբանության կամ ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձնում է, բողոքի քննությունը և որոշումը ուշացած է ուղարկում: Փաստաբանի կարծիքով` խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է, իրենք պահանջում են մոտեցումների փոփոխություն, բայց, հարկ եղած դեպքում նաև օրենսդրական փոփոխություններ: Իսկ եթե այսպես շարունակվի, պետք է գիտակցել, որ տուժում է նաև ՀՀ հեղինակությունը: Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով քաղաքացիները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ևՄԻԵԴ-ն էլ հիմնականում որոշումը կայացնում է ընդդեմ ՀՀ, իսկ պետությունը ստիպված է իր բյուջեից վճարել քաղաքացուն: Փաստաբանները տեղեկացրեցին, որ իրենց հայտարարության տակ ստորագրել է 50 փաստաբան, բայց մինչև հունիսի 10-ը շատերը կմիանան: Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 11-ին ևս մոտ 500 փաստաբան մեկօրյա գործադուլով բողոքել են Վճռաբեկ դատարանի գործելակերպի դեմ, բայց, իրենց խոսքով, անարդյունք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |