ՊԲ-ը բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել![]() 25 մայիսի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անց է կացվել բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը: Զորքերի և հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարևոր այս միջոցառման ընթացքում պայմանականորեն խաղարկվել են միավորման բերումը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի կազմակերպումն ու վարումը և հարձակման նախապատրաստման գործողությունները: Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկա հրամկազմին հաջող անցկացված զորավարժության համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս ամեն ինչ արվելու է պաշտպանության բանակի մարտունակության ներկա վիճակի պահպանման և հետագայում այն ավելի բարձրացնելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |