Մյունխենի «Բավարիան» հաղթեց Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիան» հաղթեց Չեմպիոնների լիգայում

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Չեմպիոնի կոչման համար պայքարում էին Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Արդյունքում՝ ավարտելով խաղը 2։1 հաշվով, «Բավարիան» դարձավ 2012/13 թթ․ Չեմպիոնների լիգայի հաղթող։

60-րդ րոպեին հարձակվող Մարիո Մանդժուկիչի շնորհիվ «Բավարիան» առաջ անցավ։ Դրանից 8 րոպե անց խաղի գլխավոր մրցավարը Մյունխենի դարպասներին 11-մետրանոց նշանակեց, որն էլ իրացրեց Իլկայ Գյունդոգանը։ Իսկ հաղթանակ Յուպ Հայնկեսի թիմին բերեց Արյեն Ռոբենը, ով Ռոման Վայդենֆելլերի դարպասը նվաճեց խաղի 89-րդ րոպեին։

Արդեն 5-րդ անգամն է, որ «Բավարիան» ճանաչվում է Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ակումբի վերջին նման հաղթանակը եղել է 2001 թ․-ին։ Եվս 5 անգամ թիմը դուրս է եկել եզրափակիչ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---