Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում համայնքների ՏԻՄ ընտրություններ են![]() 26 մայիսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակ մարզերում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից: Արմավիրի մարզում համայնքի ղեկավար կընտրեն Վարդանաշենում: Այստեղ առաջադրվել է 5 թկնածու՝ անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանը, Կարեն Հովհաննիսյանն ու Գրիգոր Սահակյանը և ՀՀԿ-ականներ Արթուր Մանուկյանն ու Հայկ Սահակյանը: Կոտայքում համայնքի ղեկավար կընտրեն Նոր Հաճնում: Այստեղ առաջադրվել է 3 թկնածու՝ անկուսակցականներ Հովհաննես Ադամյանն ու Շուշանիկ Նազարյանը և ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը: Համայնքապետի ընտրություններ կլինեն նաև Նուռնուսում, առաջադրվել է 2 թեկնածու՝ ԲՀԿ-ական Մնացական Գևորգյանն ու անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը: Շիրակ մարզում համայնքի ղեկավար կընտրեն Ախուրիկում, որտեղ առաջադրվել է 3 թեկնածու՝ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցականներ Հայկ Մովսիսյանը և Սարգիս Սարգսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |