Այսօր տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան տեղի կունենա հազվագյուտ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում, երբ երեք մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին, Վեներան և Յուպիտերը: Արևամուտը կլինի առանձնահատուկ. մոտ 2.5 աստիճանի սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի սկավառակի անկյունային չափն է կես աստիճան) հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակները` Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Մերկուրին: Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Այս միացումը հատկապես դիտարժան է, քանի որ մասնակցում են մայիսին դիտվող երեք ամենապայծառ մոլորակները և նույնիսկ քաղաքային պայմաններում երևույթը շատ լավ դիտվելու է: Դիտման լավագույն պայմանները կլինեն արևամուտից հետո 30-60 րոպեի ընթացքում: Հետաքրքիր տեսարանը կշարունակվի մի քանի օր, քանի որ մոլորակներն աստիճանաբար են մոտենում և հեռանում: Ավելին, մայիսի 28-ին Վեներան և Յուպիտերը կդասավորվեն իրար ամենամոտ դիրքերում` 1 աստիճան հեռավորության վրա: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Այդ պատճառով, առավել հետաքրքրական են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ): Նշենք, որ մոլորակների միացումը չի նշանակում, որ այդ մոլորակներն իրականում մոտենում են տարածության մեջ: Դա միայն պրոյեկցիայում է: Հայկական աստղագիտական ընկերությունից տեղեկացնում են, որ անցյալ եռակի միացումը դիտվել է 2011թ, մայիսին, իսկ հաջորդը կդիտվի 13 տարի հետո: Հետաքրքրական է, որ Մերկուրիի, Վեներայի և Յուպիտերի այս տարվա եռակի միացումը կկրկնվի 43 տարի, 2056թ. փետրվարի 27-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |