ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող17 հունվարի 2006 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 16-ին Ժնեւում գումարվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի առաջին` կազմակերպչական նիստը եւ կայացան հանձնաժողովի պաշտոնատարների ընտրությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը միաձայն ընտրվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի փոխնախագահող: ՄԱԿ-ի բարեփոխումների ընդհանուր գործընթացում նախատեսվում է Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխարինումը ավելի լայն իրավասություններ ունեցող Մարդու իրավունքների խորհրդով: Այս առումով անցումային փուլի կառավարման տեսանկյունից Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը առավել կարեւորվում է: Նստաշրջանի նախագահող ընտրվեց Պերուի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 62-րդ նստաշրջանն իր աշխատանքները կվերսկսի մարտին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |