Նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի պատճառով

Նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի պատճառով

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի տնտեսության աճի դանդաղեցման վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնի վրա: Ինչպես հայտնում է «Փրայմ» գործակալությունը, այդ մասին են վկայում սակարկությունների արդյունքները:

ՉԺՀ նախագահը նախորդ շաբաթ հայտարարել է, որ իշխանությունները չեն զոհաբերի էկոլոգիան և կխթանեն արդյունաբերական արտադրության աճը: «Կառավարությունը հանդուրժում է տնտեսական աճի դանդաղումը, քանի որ հասկանում է, որ աճում են մտավախությունները բնապահպանական իրավիճակի վերաբերյալ»,-հայտարարել է Չինաստանի գծով Bank of America-ի գլխավոր տնտեսագետ Լյու Տինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---