Յու.Մերզլյակով. 2006 թվականին Օսկանյան-Մամեդյարով հանդիպումներն առավել ինտենսիվ կլինեն17 հունվարի 2006 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հերթական հանդիպումը «Պրահայի գործընթացի» շրջանակներում կսկսվի հունվարի 18-ին, օրվա երկրորդ կեսին եւ կշարունակվի հունվարի 19-ին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հանդիպումը տեղի կունենա ավանդական ձեւաչափով` համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի մասնակցությամբ: Չցանկանալով մանրամասնել քննարկումները, համանախագահը հույս հայտնեց, որ նախարարների առաջիկա հանդիպմանը կհամաձայնեցվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները:Նրա կարծիքով, այդ սկզբունքների համաձայնեցումը կնպաստի բանակցությունների հաջող ընթացքին եւ դրական արդյունքին: Համանախագահները հուսով են նաեւ, որ նախարարները համաձայնության կգան Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամկետի վերաբերյալ: «Բանակցություններն այնսպիսի փուլում են գտնվում, որ անհրաժեշտ է քննարկել այդ հարցերը նախագահների մակարդակով»,-ասել է Յուրի Մերզլյակովը եւ ընդգծել, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի առաջին կեսին: Յու.Մերզլյակովը հույս հայտնեց, որ այդ հակամարտությունը կկարգավորվի 2006 թվականի ընթացքում, եւ նշեց, որ 2006 թվականին Օսկանյան-Մամեդյարով հանդիպումներն առավել ինտենսիվ կլինեն: «Մենք կցանկանայինք առավել ինտենսիվ դարձնել նաեւ նախագահների հանդիպումները, սակայն դա թույլ չի տալիս նրանց աշխատանքային ժամանակացույցը»,-հայտարարել է ռուս համանախագահը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |