Տորոնտոյում կնշեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրը![]() 27 մայիսի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյում կնշեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: Մայիսի 30-ին կբացվի նկարիչ Մերուժան Խաչատրյանի գործերի ցուցահանդեսը, ինչպես նաև «Անկախություն» լուսանկարչական ցուցահանդեսը կանցնի Մանուկյան գրադարանում: Մայիսի 31-ին կցուցադրվի «Տիգրան Մեծ» մոնոներկայացումը հայտնի դերասանուհի Մարի-Ռոզ Աբուսեֆյանի կատարմամբ: Կանցնի նաև հայրենասիրական երգերի փառատոն: Կիրակի օրը կմատուցվի տոնական պատարագ ի փառս հայոց զենքի, իսկ հունիսի 2-ի երեկոյան Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիսավոր ընդունելություն կկազմակերպի, նվիրցած Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 85-ամյակին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |