«Կուբանի» սպորտային տնօրեն. «Կրասնոդարում» Պիզելլին հիմնական կազմում խաղալու շանս կստանա

«Կուբանի» սպորտային տնօրեն. «Կրասնոդարում» Պիզելլին հիմնական կազմում խաղալու շանս կստանա

PanARMENIAN.Net - Կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը «Կուբանից» կտեղափոխվի «Կրասնոդար», հիմնական կազմում խաղալու շանս կստանա, «Ռ-սպորտ» գործակալությանն է հայտարարել «Կուբան» ակումբի տնօրեն Սերգեյ Դորոնչենկոն:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բրազիլացի կիսապաշտպանը «Կրասնոդարի» հետ պայմանագիր է կնքել «2 տարի+1տարի» համակարգով: ՙ

Ըստ Սերգեյ Դորոնչենկոյի, նորմալ է, որ Պիզելլին հեռանում է, քանի որ նա «հիմնական կազմի» խաղացող չէր: «Այսօրվա դրությամբ «Կրասնոդարում» Պիզելլին հիմնական կազմում խաղալու շանս կստանա, և մենք իրավունք չունենք խոչընդոտելու դրան»,-ասել է Դորոնչենկոն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---