Ջորջիո Պետրոսյանն ու Գագո Դրագոն հանդիպել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի հետ27 մայիսի 2013 - 13:36 AMT PanARMENIAN.Net - К-1 МАХ գրան-պրիի կրկնակի հաղթող, Glory World Series-ի գրան-պրիի հաղթող Ջորջիո Պետրոսյանը և Enfusion Kickboxing Tournament 2010թ. չեմպիոն Գագո Դրագոն ժամանել են Մոսկվա համատեղ սեմինար անցկացնելու Մենամարտերի թիվ 1 ակումբում, ինչպես նաև այցելելու «Լեգենդա» մարտական ակումբը: Մարզիկները հանդիպել են Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի հետ: Դրագոն պատմել է, որ մանկության տարիներին նա երազել է խոհարար լինել, սակայն դեռևս դպրոցում շատ է կռվել, ուստի ծնողները տարել են նրան մենամարտերի դպրոց: Նա պատմել է նաև, որ Դրագո անունը նրան տվել է իր ռուս ընկերը, որի հետ նա մարզվել է կարիերայի սկզբում՝ ասելով, թե կանվանի հայ մարզիկին Գագո Դրագո, եթե նա հաղթի այդ մենամարտում, ինչն էլ տեղի է ունեցել: Ջորջիո Պետրոսյանը պամել է, որ վերանայում է իր մենամարտերը հասկանալու համար սեփական սխալները: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Հովսեփյանը նշել է, որ նրանք հայ երիտասարդներին հպարտություն են ներշնչում և օրինակ ծառայում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |