Զահիդ Օրուջն առաջարկում է ներգրավել ՆԱՏՕ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում27 մայիսի 2013 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն իրական լիազորություններ ու հնարավորություններ ունի վերահսկելու բոլոր տարածաշրջանային ու միջազգային գործընթացները, ուստի կարևոր է այդ կառույցները ներգրավել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին ասել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, Զահիդ Օրուջը: Ըստ Օրուջի, այսօր հարկավոր է առավել ակտիվ կապեր հաստատել Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև: «Չնայած, որ մենք Չմիավորման շարժման մասնակիցներ ենք, անվտանգության ձևաչափը հենց ՆԱՏՕ-ն է: Եթե Ադրբեջանը չի անդամակցում Ռուսաստանի ստեղծած ռազմական դաշինքներին, և եթե տարածաշրջանում հնարավոր չէ չեզոքություն պահպանել, ինչպես Շվեյցարիայում, ապա հարկավոր է բազմապատկել ջանքերը ՆԱՏՕ-ի հետ կապերը սերտացնելու ուղղությամբ»,-ասել է պատգամավորը: «Հարկ չկա անհանգստանալու Ղարաբաղի հարցին ՆԱՏՕ-ի վերաբերմունքի առումով»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը: «Այնպիսի կառույցը, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, գիտի, թե որտեղից են բխում այդ տարածաշրջանի խնդիրները, ուստի չի ուզում բացահայտ կերպով միջամտել հակամարտությանը: Սակայն այդ կառույցի գագաթաժողովներում ընդունվել են փաստաթղթեր, որոնք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ցանկացած համաձայնագիր, որը կստորագրվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, պետք է կյանքի կոչվի որոշակի ուժի միջոցով: Եվ այստեղ կհիշեն ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ԵԱՀԿ-ն չունի ռազմական կառույցներ»,-ասել է Օրուջը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |