Լյուդմիլա Սարգսյան. Գազի գնի սուբսիդավորումը արտաքին պարտքի ավելացման հաշվին է լինելու27 մայիսի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Եթե հասարակությունը տեղյակ լիներ, թե ընտրություններից հետո գազի գնի հետ կապված իրենց ինչ անակնկալ է սպասում, Հանրապետական կուսակցությունը շատ ավելի քիչ քվե կստանար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում գազի գնի բարձրացման շուրջ քննարկումների ժամանակ պարզվեց, որ իշխանությունը ժողովրդին խաբել է: «Դեռ ապրիլի մեկից էր հայտնի, որ գազը թանկանալու է: Իշխանությունները այդ լուրը միտումնավոր թաքցրել են և հասարակությանը այսպիսով կանգնեցրել փաստի առաջ: Ամեն մի պետություն իր շահերով է առաջնորդվում, իսկ այս դեպքում հստակ երևում է, թե հայ-ռուսական հարաբերություններն իրականում ինչպիսին են»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը և նկատեց, որ երբ վերջերս նախագահը ասուլիս էր հրավիրել, հերքել էր գազի գնի բարձրացման հետ կապված լուրերն ու դրանք անվանել հերյուրանք: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ Կառավարությունը սկզբում հայտարարել էր գազի գնի մոտ 60 տոկոս բարձրացման մասին, իսկ այժմ այն բարձրացավ 18 տոկոսով: Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Կառավարությունը նման բարձր գին միտումնավոր էր հայտարարել, որ «հասարակության աչքին թոզ փչեր և փրկչի դերում հայտնվեր»: Անդրադառնալով ՀայՌուսգազարդի հայտարարությանը, թե գազի գնի բարձրացումն իրենց մոտ պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «5000 աշխատողի աշխատավարձ բարձրացնելու համար ինչպե՞ս կարելի է ժողովրդի վրա նման բեռ դնել, ինչու՞ իշխանությունները երկրի ներսում չեն օգտագործում իրենց ազդեցությունը, ճնշում են գործադրում նման անբարո քայլի դեմ»: Լյուդմիլա Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ իշխանություններին բացարձակապես չի հուզում հասարակության ծանր սոցիալական վիճակը:«Մեր կյանքը կտրուկ թանկանում է»,-ընդգծեց պատգամավորը և նշեց, որ գազի գնի բարձրացումով այլ թանկացումներ էլ կլինեն:Պատգամավորը կարծում է, որ ժողովորդը պետք է ընդվզի, քանի որ եթե իրեն տեր չզգա, իշխանությունը պատասխանատու չի լինի: Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, ապա, ըստ պատգամավորի, նախ հարկավոր է ճշտել, թե որտեղից են այդ գումարը գտնելու, եթե պետբյուջեով նման ծախս նախատեսված չէ: «Ենթադրում եմ, որ դա կլինի պետության արտաքին պարտքի ավելացման հաշվին, ինչը ևս ժողովուրդն է վճարելու: Մեղմացուցիչ կլիներ, եթե գազի գինը ոչ թե սուբսիդավորվեր, այլ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարությունը հրաժարական տային»,-եզրափակեց պատգամավորը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |