Իրանի ու վեցյակի միջև բանակցությունները կշարունակվեն նախագահական ընտրություններից հետո

Իրանի ու վեցյակի միջև բանակցությունները կշարունակվեն նախագահական ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը միջազգային վեցյակի ու Թեհրանի միջև հարկ կլինի անցկացնել Իրանում նախագահական ընտրություններից հետո՝ հաշվի առնելով, որ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը գլխավորող Սաիդ Ջալիլին թեկնածուներից մեկն է, հայտարարել է երկուշաբթի ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:

Մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի ընտրությունների ելքը, ասել է Էշթոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---