ԼՂՀ-ում քննարկել են Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի գործունեության հեռանկարները

ԼՂՀ-ում քննարկել են Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի գործունեության հեռանկարները

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոժեին:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:

Զրույցի մասնակիցները քննարկել են նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի գործունեության հեռանկարները՝ նշելով նրա ստեղծման կարևորությունը՝ երկու պետությունների ու ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման առումով, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---