Լ.Սարգսյան. ՍԴՀԿ-ն ՀԱԿԿ-ի հետ համագործակցում է և որևէ խնդիր չունի ՀԱԿ դաշինքի հետ![]() 27 մայիսի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հետ համագործակցում է և որևէ խնդիր չունի ՀԱԿ դաշինքի հետ, ասում է ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ՍԴՀԿ-ն անդամակցելո՞ւ է ՀԱԿ դաշինքին, ինչպես նախկինում էր, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, որ եթե դաշինքը գործի, ապա իրենք կհամագործակցեն: Նա նշեց, որ ինչպես ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, այնպես էլ ինքը, ՀԱԿ դաշինքն են ներկայացնում խորհրդարանում` նկատելով, որ խմբակցության երեք պատգամավորները ՀԱԿ կուսակցությունից են: Հիշեցնենք, որ ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո դաշինքի մի քանի անդամներ որոշեցին, որ այն պահպանում են: Դաշինքին այժմ անդամակցում է հինգ կուսակցություն, ովքեր էլ նախաձեռնել էին դրա գործունեության վերսկսկումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |