Անկարող վարչապետ և անկարող կառավարություն. ՀԱԿ պատգամավորը որևէ ակնկալիք չունի![]() 27 մայիսի 2013 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի` ընդդիմադիր ուժերին ուղղված համագործակցության կոչը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով ցուցադրական բնույթի էր: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ արժե համագործակցել միայն այն իշխանության հետ, որը պատրաստ է բարեփոխումների: «Տիգրան Սարգսյանն ուրախ կլիներ, որ մենք իր մասին մոռանայինք առհասարակ: Սակայն դա չի լինի, մենք մշտապես հարվածելու ենք այն թիրախներին, որոնք ստեղծում է այս կառավարությունը: Ոչ մի ակնկալիք չի կարող լինել: Անկարող վարչապետ և անկարող կառավարություն, որը մեզ հետ համագործակցության ցանկություն և անհրաժեշտություն չունի»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ ամեն մի դրական փոփոխություն իշխանությունները համարում են իրենց հետագա պաշտոնավարմանը սպառնացող վտանգ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |