ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ, Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի մասին համատեղ հայտարարություն են ստորագրել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները ԼՂ, Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի մասին համատեղ հայտարարություն են ստորագրել

PanARMENIAN.Net - Բիշքեքում ավարտվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ, ՊՆ նախարարների, ԱԱԽ քարտուղարների նիստը, որի ժամանակ քննարկվել են հավաքական անվտանգության հետագա ամրապնդման մեխանիզմները, խաղաղապահ ներուժի զարգացումը և օպերատիվ արձագանքման հնարավորությունների զարգացումը, մասնավորապես զորավարժություններ միջոցով, որոնցից առանձնացվել է 2012-ին Հայաստանում կազմակերպվածը: Հաջորդ համատեղ զորավարժությունը, որ նախատեսված են այս տարի, տեղի կունենան Բելառուսի, նաև ՌԴ տարածքում:Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը նիստի վերջում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել:

«ԱԳ նախարարները ստորագրել են միջազգային կարևորագույն հարցերի շուրջ հայտարարություն, որում արտացոլված են սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված դրության, Աֆղանստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և արդի այլ հարցերի շուրջ մոտեցումները»,-ասել է Ս. Լավրովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---