Նախախորհրդարանը վաղը Վանաձորում հանրահավաք է անցկացնելու

Նախախորհրդարանը վաղը Վանաձորում հանրահավաք է անցկացնելու

PanARMENIAN.Net - Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը մայիսի 28-ին, ժամը 13:00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հրավիրում է հանրահավաք, որի ընթացքում կներկայացվեն.

1. Հայաստանում ձևավորված ապազգային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, մայիսի 28-ի խորհուրդը,

2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,

3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները,

4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:

Հանրահավաքին ելույթ կունենան Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Եղիա Ներսիսյանը և այլ գործիչներ ու մտավորականներ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---