Արշալույս գյուղում մեկնարկել է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը![]() 27 մայիսի 2013 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Արշալույս գյուղում մեկնարկել է նետաձգության Եվրոպայի Գրան Պրիի 2-րդ փուլը: Մրցաշարին ելույթ են ունենալու 11 երկրների մարզիկներ: Հայաստան են ժամանել նետաձիգներ Բելգիայից, Մալազիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Իտալիայից և այլն: Հայաստանի հավաքականը հանդես է գալու 22 մարզիկներով: Բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը և Գրան Պրիի 2-րդ փուլի գլխավոր մրցավար Պետրու Պետրովը: Նրանք ողջունել են բոլոր մարզիկներին և մաղթել հետաքրքիր և անզիջում պայքար: Բացմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, որը հանդիպել է իր երկրի մարզիկների հետ: Մարզիկներն իրենց մրցելույթները սկսելու են մայիսի 28-ին, իսկ մրցաշարն ավարտվելու է հունիսի 1-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |