Սերգեյ Կուրղինյան. Ղարաբաղում անկախություն է հաստատված և գործընթացն անշրջելի է![]() 27 մայիսի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը խիստ տպավորված է նրանից, ինչ տեսել է Արցախում: «Այն աշխարհի միակ կետն է, ուր ես տեսա անկախության իրական արդյունքը: Այնտեղ հզոր ոգի կա»,- այսօր «Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում» թեմայով գիտակիրառական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց նա: Քաղաքագետը կարծում է, որ ոչ մի ադրբեջանական ագրեսիա Ղարաբաղին չի սպառնում, միայն մի բան կարող է լինել՝ եթե Հայսատանը հանձնի Ղարաբաղը, իսկ այդ դեպքում այն կհայտնվի ծանրագույն վիճակում. «Ոչ մի կողմ չի գնա պատերազմի: Հայկական ուժերն էլ երբևէ չեն հայտարարել, որ կհանձնեն Ղարաբաղը»: Ըստ նրա՝ Արցախի շուրջ ոչ մի բանակցություն որևէ արդյունքի հասնել չի կարող, եթե շարունակվի ընթանալ առանց Արցախի. «Ոչ մի բանի չեն կարող բերել այդ բանակցությունները»: Արցախում անկախություն է հաստատված և գործընթացը, քաղաքագետի բնորոշմամբ, անշրջելի է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր քայլերին, ապա Սերգեյ Կուրղինյանը կարծում է, որ ցանկացած փորձ խաղի մեջ կքաշի Թուրքիային, որը կներքաշի նաև Իրանին: Դա լուրջ, լարված կոնֆլիկտ կստեղծի: «Չեմ կարծում, որ Ադրբեջանի ներկայիս էլիտան որևէ նման շարժ կարող է անել, եթե ամերիկական ուժերը չխառնեն»,- նկատեց քաղաքագետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |