Վրաստանի իշխանությունները կաջակցեն Հայ եկեղեցու վիրահայոց թեմի խնդիրների լուծմանը17 հունվարի 2006 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին` ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ, հաղորդում է Սբ.Էջմիածնի մամլո դիվանը: Հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդը գոհունակություն հայտնեց երկու պետությունների միջեւ հարաբերությունների ու համագործակցության զարգացման առիթով: Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձավ Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմի շուրջ ստեղծված վիճակին` վստահություն հայտնելով, որ բոլոր դժվարությունները կհարթվեն եղբայրական սիրով, փոխհասկացողությամբ եւ այն գիտակցությամբ, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի համար է: Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբությանը: Վիրահայոց թեմի խնդիրների վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ այժմ վրաց իշխանությունները փորձում են լուծել ինչպես Հայոց թեմի, այնպեսեւ երկրի կրոնական դաշտում առկա խնդիրները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |