ՌԴ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքը նկատելիորեն ավելի ինտենսիվ է դարձել17 հունվարի 2006 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «Կանխատեսումներ չեմ անի, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ըստ 2005 թվականի արդյունքների առաջխաղացում կա»: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Լավորվը նշել է, որ վերջին ամիսներին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքը նկատելիորեն ավելի ինտենսիվ է դարձել, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կանոնավոր հանդիպումներ են անցկացնում, կանոնանվոր կերպով հանդիպում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Կազանում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովում, հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը, նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցում էր այս խնդրի կարգավորման բանաձեի որոնումներին: Առաջիկա շաբաթներին ակնկալվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումներ, հաղորդել է Սերգեյ Լովրովը: Նրա կարծիքով, «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զգացվում է առաջ շարժվելու ձգտումը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |