Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու սպանության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն![]() 27 մայիսի 2013 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ. տվյալներով` հայտնել է, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում: Նույն օրը, ժամը 19.49-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային անցակետում Վրաստանից ՀՀ տարածք մուտքի ժամանակ ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներին է կամավոր ներկայացել 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը ս/թ մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 1978 թ. ծնված Թովմա Մաթևոսյանին: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 1976 թ. ծնված Տիգրան Մ.-ն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տիգրան Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Կատարվում է նախաքննություն: Ըստ որոշ տեղեկությունների Տիգրան Մ.-ն բնապահպանության նախարարության աշխատակից է, իսկ Թ. Մաթևոսյանն անտառապահ էր և Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |