Հունվարի 18-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակը կմեկնի Վիեննա աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - Հունվարի 18-20-ը տեղի կունենա Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Վիեննա, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Վիեննա կատարելիք այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահ Սիսի Ռոտ Հալվաքսի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ալֆրեդ Գուսենբաուերի, արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդների հետ: Աժ նախագահը հանդիպում է ունենալու նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարդ Պերեն դը Բիշամբոյի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Սթրոհալի հետ:



Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը մասնակցելու է Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի կազմակերպած եւ Եվրամիության նախագահող երկրի բարձրագույն ղեկավարության հովանու ներքո անցկացվող «Հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության խորացման եվրոպական ռազմավարությունը» թեմայով խորհրդաժողովին: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում ժողովրդավարության խորացման հեռանկարների հարցերը: Խորհրդաժողովի ընթացքում նախատեսվում է Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ավստրիայի Դաշնային վարչապետ Վոլֆգանգ Շուսելի, արտաքին գործերի նախարար Ուրսուլա Պլասնիկի, Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի, Ավստրիայի Հումանիտար գիտությունների ինստիտուտի ռեկտոր, պրոֆ. Քրիստոֆ Միխալսկու եւ Եվրոպական պետական ու քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նախատեսվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շուսելի կողմից տրվող պաշտոնական ընթրիքի ժամանակ: Հունվարի 20-ին Արթուր Բաղդասարյանը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---